հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
Կառավարությունը դադարեցրեց Նորայր Հախոյանին տրված տարկետումը. Նա այլեւս ըմբշամարտի հավաքական թիմի անդամ չէ

Կառավարությունը դադարեցրեց Նորայր Հախոյանին տրված տարկետումը. Նա այլեւս ըմբշամարտի հավաքական թիմի անդամ չէ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Նորայր Արմենի Հախոյանին տրված տարկետումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի անդամ չհամարվող Նորայր Արմենի Հախոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով դիմել է «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառայի  զորակոչից տարկետում տալու մաuին» № 1094-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը կետը:

  • Կիսվել: