հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ինչու՞ պետք է Վիգեն Սարգսյանը բնակվի 2 միլիոն դոլլարանոց առանձնատանը, իսկ հազարավոր սպաներ մնան անտուն․ Նորիկ Նորիկյան

Ինչու՞ պետք է Վիգեն Սարգսյանը բնակվի 2 միլիոն դոլլարանոց առանձնատանը, իսկ հազարավոր սպաներ մնան անտուն․ Նորիկ Նորիկյան

Հարց ՀՀ գործող իշխանություններին․ Ինչու՞ պետք է Վիգեն Սարգսյանը բնակվի 2 միլիոն դոլլարանոց առանձնատանը, իսկ հազարավոր սպաներ մնան անտուն։ Ինչու՞ չպատժեցիք Վիգեն Սարգսյանին։ Այս մասին ՀՀ իշխանություններին հարց է ուղղել «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը։ Նա մասնավորապես գրել է․
 
«Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ս․թ․ մայիս ամսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով։ Ինձ բնավ չի զարմացնում այս հանգամանքը, որ Վիգեն Սարգսյանը 2 միլիոն դոլլարանոց առանձնատուն է գնել ԱՄՆ-ում։ Ինձ զարմացնում է այդ տեղեկատվության վրա որոշ զարմացածների վարքագիծը։
 
Դեռևս անցած տարի հոկտեմբեր ամսին բաց նամակ էի գրել Նիկոլ Փաշինյանին՝ տառացիորեն նշելով հետևյալը․ Քանի՞ տարի է պետք մեկ քրեական գործի նախաքննության համար և որքա՞ն ժամանակ է պետք՝ որոշելու համար, թե պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրվե՞լու է, թե՞ ոչ:
 
Պարո՛ն Վարչապետ, Ձեր իշխանության մեջ այդ ովքե՞ր են այսպես շահագրգռված, որ այս գործը դոփի իր տեղում, որ որևէ մեկին և հատկապես Վիգեն Սարգսյանին մեղադրանք չառաջադրվի:
Ձեր կառավարությունն այսպե՞ս է պատկերացնում պայքարը կոռուպցիայի դեմ: Դուք այսպես մինչև ու՞ր եք հասնելու: Վերջապես՝ Ձեր կառավարությունը ե՞րբ է որոշում կայացնելու՝ նշված սպաներին բնակարանով ապահովելու մասին: Ինչու՞ պետք է զինված ուժերի սպաները տարիներով սպասեն իրենց քրտինքով վաստակած իրենց բնակարաններին:
 
Ինչու՞ պետք է այդ մարդիկ չունենան սեփական տուն, երբ բանակը թալանած բազմաթիվ մարդիկ Ձեր իշխանության օրոք վայելում են իրենց ազատությունը՝ այդպես էլ չենթարկվելով պատասխանատվության:
Հ․Գ․ Հարց ՀՀ գործող իշխանություններին․ Ինչու՞ պետք է Վիգեն Սարգսյանը բնակվի 2 միլիոնանոց առանձնատանը, իսկ հազարավոր սպաներ մնա անտուն։ Ինչու՞ չպատժեցիք Վիգեն Սարգսյանին»։
 

  • Կիսվել: