կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմությաւն երբեք օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել. Նորիկյան

Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմությաւն երբեք օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել. Նորիկյան

1991-ից հետո ընդդիմությունը երբեք Հայաստանում օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Անգամ Նիկոլ Փաշինյանը օրինական ընտրություններով իշխանության չի եկել: 2018-ի մայիսին նրան ընտրել են այն ժամանակվա իշխանությունները, այսինքն ՀՀԿ-ականները եւ մյուսները, իսկ 2018-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն արդեն գործադիր իշխանության ղեկավար էր: Այսինքն Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմությաւն երբեք օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել: Մեր ռազմավարական խնդիրն է անել  հնարավորը, որ գործող  իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով  առաջին անգամ պարտվի ՀՀ-ում, առանց ցնցումների, առանց դիմադրության, առանց բռնության, առանց աթոռից  կառչելու իշխանությունը հանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին եւ հեռանա քաղաքական ասպարեզից: Սա է մեր կարեւոր  ուղերձը մեր ժողովրդին՝ հնարավորություն տվեք, որ իրական ընդդիմությունը առաջին անգամ հաղթի գործող իշխանությանը»,-ասաց Նորիկյանը:

Նա հայտարարեց, որ ակնկալում են Երեւանի ավագանիում ունենալ «Արդար Հայաստան» կուսակցության խմբակցություն. «Մեր տպավորությունն այնպիսին է, որ որեւէ ուժ Երեւանում չունի 50 + 1 տոկոս վստահություն եւ  չի կարող միանձնյա Երեւանում իշխանություն ձեւավորել, հետեւաբար, մենք պատկերացնում ենք, որ մի քանի ուժեր, որոնք կհաղթահարեն անցողիկ շեմը միասին կձեւավորեն քաղաքային իշխանություն: Այս պարագայում ես բացառում եմ ՔՊ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը»,-հայտարարեց  Նորիկ Նորիկյանը:

  • Կիսվել: