շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թաղի խուժանը լատենտ կերպով ամբողջությամբ ներգրավված է ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին. Նորիկյան

Թաղի խուժանը լատենտ կերպով ամբողջությամբ ներգրավված է ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին. Նորիկյան

Երեւանի ավագանու այս ընտրությունները մրցակցային հնարավոր չէ անվանել: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Աջափնյակ վարչական շրջանում Տիգրան Ավինյանի բակային հանդիպումներին մասնակցելու համար դպրոցների տնօրենների մակարդակով պարտադրվել, հորդորվել է  մանկավարժական կոլեկտիվներին՝ մասնակցել այդ հանդիպումներին:

Նախկին իշխանությունների օրոք կային բառակապակցություններ՝ թաղի խուժան, կրիմինալ, թաղային հեղինակություններ. Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ շերտը, որոշ նրբերանգներով, լատենտ կերպով ամբողջությամբ ներգրավված է ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին: Պարզապես, եթե նախկին իշխանության օրոք դա արվում էր ավելի ցինիկ, բացահայտ, լպիրշ կերպով, հիմա այդ ամենն իրականացվում է փաթեթավորված, գեղեցիկ, անտեսանելի: Այսինքն գործող իշխանությունը նախորդ իշխանությունների տրամաբանական շարունակությունն է, վերջին 5 տարում չի իրականացվել որեւէ համակարգային բարեփոխում»,-հայտարարեց Նորիկյանը:

  • Կիսվել: