հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանի նախագահի խորհրդականը զբաղվում է էթնիկ խմբերի և փոքրամասնությունների հարցերով. իրանահայ պատգամավոր

Իրանի նախագահի խորհրդականը զբաղվում է էթնիկ խմբերի և փոքրամասնությունների հարցերով. իրանահայ պատգամավոր

Իսլամական խորհրդում Հարավային իրանահայության պատգամավորն ընդգծել է.«Նախագահի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հարցերով խորհրդականի առկայությունն Իրանի կառավարությունում դրական քայլ է», գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, Ռոբերտ Բեգլերյանը, անդրադառնալով էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով նախագահի խորհրդականի գործունեությանն, ասել է.«Ականատես ենք եղել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հարցերով նախագահի խորհրդականի ներկայությանը՝ տարբեր շրջաններում, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով և այս բոլոր քայլերը դրական ենք գնահատում»:

Նա հավելել է.«Իրանի նախագահի խորհրդականը հետևում է էթնիկ խմբերի և փոքրամասնությունների գործերին, և հաշվի առնելով երկրի պայմանները և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների կարիքները, փոքրամասնությունունների օգնականի առկայությունը շատ հուսադրող է»:

  • Կիսվել: