երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM

Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM

Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ զինված ուժերը ստիպել են 83 առևտրային նավերի անձնակազմերին փոխել իրենց ուղղությունը: Այս մասին ասված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ CENTCOM-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկանում ենք CENTCOM-ի X-ի էջից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Օգոստոսի 30-ի դրությամբ CENTCOM-ի ուժերը փոխել են 83 առևտրային նավերի ուղղությունը, շարքից հանել երեքը»:

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին:

  • Կիսվել: