երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանահայերը հարգանքի տուրք են մատուցել իսլամական բարոյագիտության վարպետին՝ փակելով Սպահանի եկեղեցիները

Իրանահայերը հարգանքի տուրք են մատուցել իսլամական բարոյագիտության վարպետին՝ փակելով Սպահանի եկեղեցիները

Սպահանի հայ համայնքը երեկ փակել է քաղաքի եկեղեցիները՝ բարոյագիտության և իսլամական փիլիսոփայության պրոֆեսոր այաթոլլա Նասերիի մահվան կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Այաթոլլա Շեյխ Մոհամմադ Ալի Նասերիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Սպահանում։

Ավելի վաղ Սպահանի և հարավային իրանահայության հոգևոր առաջնորդ Սիփան Քաշջյանը այաթոլլա Նասերիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձում ասել էր. «Մեծ վիշտ է պատճառել ականավոր գիտնական և բարոյագիտության ուսուցիչ այաթոլլա Մոհամմադ Ալի Նասերիի մահը։ Սույնով մեր և Սպահանի և Հարավայն Իրանի հայոց թեմի անունից ցավակցում ենք այս մարտնչող ​​գործչի կորստի կապակցությամբ և նրա համար հայցում Աստծո ողորմությունը»։

 

  • Կիսվել: