երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«իԳործ» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների 70 տոկոսը հայրենադարձվելու որոշում է կայացրել. Սինանյան

«իԳործ» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների 70 տոկոսը հայրենադարձվելու որոշում է կայացրել. Սինանյան

Այսօր սփյուռքահայ մասնագետների ՛՛իԳործ՛՛ 2021 ծրագրի հանդիսավոր փակման արարարողության շրջանակում 50 մասնագետ ստացավ վկայականներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխնախարարներ, ծրագրի մասնակիցները:

Զարեհ Սինանյանը հանդես եկավ խոսքով, որի ժամանակ ասաց. ՛՛իԳործ՛՛ 2021-ի շրջանակներում ծրագրեր իրականացվեցին առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական աշխատանքի, տարածքային կառավարման, էկոնոմիկայի և ներդրումների բնագավառներում: Մեր բոլոր մասնակիցներն իրենց ոլորտներում հիանալի մասնագետներ են: Մասնակիցների մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, հայրենադարձվելու որոշում է կայացրել, մի մասը կմնա պետական համակարգում, իսկ մյուսն աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտներում՛՛:

Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, ՛՛իԳործ՛՛ ծրագիրը փորձի փոխանակման և նոր մշակույթի ներդրման լավ հնարավորություն է:

  • Կիսվել: