երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 720,8 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 720,8 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 63 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1,25 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 8,1 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Ղազարավան գյուղում՝ 5000 քմ,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 2,5 հա, Գավառ քաղաքում՝ 3 հա, Սևան քաղաքում՝ 3,7 հա, Ներքին Շորժա գյուղում՝ 450 հա, Նորաբակ գյուղում՝ 20 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2,2 հա, Սպիտակ քաղաքում՝ 3 հա, Տաշիր քաղաքում՝ 1 հա, Ալավերդի քաղաքում՝ 1,5 հա, Ստեփանավան քաղաքում՝ 1 հա, Օձուն գյուղում՝ 2 հա, Վանաձր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 7000 քմ, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3,4 հա, Չարենցավան քաղաքում՝ 7800 քմ, Հրազդան քաղաքում՝ 1,4 հա, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ,  Արգել գյուղում՝ 8 հա, Նուռնուս գյուղում՝ 1 հա, Բուժական գյուղում՝ 4 հա, Մայակովսկի գյուղում՝ 500 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 2,5 հա, Արամուս գյուղում՝ 5000 քմ, Արտավազ գյուղում՝ 7 հա, Կապուտան գյուղում՝ 4000 քմ,  

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 5,5 հա, Գյումրի քաղաքում՝ 500 քմ, Ախուրյան գյուղում՝ 1500 քմ, Գառնառիճ գյուղում՝ 50 հա

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 55 հա, Կապան քաղաքում՝ 200 քմ, Վերիշեն գյուղում՝ 10 հա, Խնձորեսկ գյուղում՝ 5000 քմ, Արծվանիկ գյուղում՝ 2000 քմ, Շիկահող գյուղում՝ 25 հա, Ներքին Հանդ գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 1,4 հա, Արծվաբերդ գյուղում՝ 8 հա, Սևքար գյուղում՝ 32 հա, Նավուր գյուղում՝ 2 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 720,8 հա:

  • Կիսվել: