հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրդեհի պատճառով Երևանում տարհանում են շենքի բնակիչներին

Հրդեհի պատճառով Երևանում տարհանում են շենքի բնակիչներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները տարհանում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի բնակիչներին։ Շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։

«Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Նշվում է, որ իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։ 

 

  • Կիսվել: