հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրդեհ Ստեփանակերտում. տարածքում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ

Հրդեհ Ստեփանակերտում. տարածքում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ

Օգոստոսի 18-ին ժամը 08:38-ին Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությայն 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի գերեզմանոցի հարակից տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և պայթում է զինամթերք:
 
Ժամը 08:40-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 09:01-ին հրշեջ մեքենան մարտական հաշվարկով նույնպես մեկնել է դեպքի վայր և մեկուսացրել հրդեհը՝ ժամը 09:09-ին, մարվել ժամը 09:40-ին:
 
Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտեր և թփեր մոտ 10×60մ, չոր խոտ և թփեր:
Հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ, որոնք սակրավորները տեղափոխել են անվտանգ տարածք և ոչնչացրել:
 
 
 
 

  • Կիսվել: