հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում

Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում

Օգոստոսի 12-ին, ժամը 22։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում գտնվող խանութ սրահում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող խանութ սրահի պահեստային հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել են խանութ սրահի պահեստային հատվածը (մոտ 22 քմ) և ներսում պահեստավորած ապրանքը :

  • Կիսվել: