Հրդեհ՝ Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 16-ին, ժամը 16։17-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։26-ին։ Այրվել են տունը՝ գույքով (70 քմ) և կից տան տանիքը՝ մասամբ (30 քմ)։