Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում երեկ ձերբակալված Շենգավիթի թաղապետարանի նախկին պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Պաշտոնյաներին կաշառք տալու մեջ մեղադրվող քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ կալանքը»,–հայտնեցին ՀԿԿ–ից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ՝ այդ թվում Շենգավիթի թաղապետարանի 3 պաշտոնյա։