Բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ՃՏՊ-ից։
«Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ KamAZ մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Այրվել են չորս տրանսպորտային միջոց (2 Mercedes-Benz, 1 BYD մակնիշի էլեկտրոմոբիլ, 1 KamAZ մակնիշի բետոնախառնիչ՝ մասամբ), փայտե էլեկտրական սյուն, վնասված գազատարից արտահոսած գազը, ջերմահարվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը (մասամբ), հարակից շենքից՝ օդափոխիչներ, գազի հաշվիչ: Դեպքի վայրում իրականցվում է հերթապահություն»,- հայտնում են ՆԳՆ-ից։