երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Մյասնիկյան գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 100 խմ վառելափայտ

Մյասնիկյան գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 100 խմ վառելափայտ

Օգոստոսի 20-ին` ժամը 15:52-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից կիսակառույց շինության նկուղում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:54-ին:

 

Այրվել է մոտ 100 խմ վառելափայտ:

  • Կիսվել: