ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրդեհ Մուսալեռ գյուղում

Հրդեհ Մուսալեռ գյուղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 6-ին, ժամը 01։49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Մուսալեռ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 05:10-ին: Այրվել են երկհարկանի տան տանիքը (մոտ 300 քմ), 2-րդ հարկի բնակելի հատվածի մոտ 150 քմ հատված և առաստաղը՝ մասամբ։

 

  • Կիսվել: