երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հրդեհ Գեղարքունիքի Վանեվան գյուղում

Հրդեհ Գեղարքունիքի Վանեվան գյուղում

Օգոստոսի 26-ին, ժամը 22:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 27-ին, ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

  • Կիսվել: