շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել Գյումրիում՝ քաղաքապետարանին պատկանող շինություններից մեկի տարածքում

Հրդեհ է բռնկվել Գյումրիում՝ քաղաքապետարանին պատկանող շինություններից մեկի տարածքում

Օգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող  «Կայարանամերձ» հրապարակում գտնվող օժանդակ շինությունների տանիքում։

Հրդեհը մարվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ, ոչ բնակելի տնակի ինքնաշեն հատվածը (մոտ 70 քմ) և տնակից մոտ 10 քմ։

 

  • Կիսվել: