հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրազդանը 2022 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

Հրազդանը 2022 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

Այսօր Հրազդանում օրը տոնական է. տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։

Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր։

Մասնակիցները ներկա են գտնվել երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությանը (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։

  • Կիսվել: