Նախատեսվում է մինչև 2026 թվականը Հայաստանի մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն. ԿԳՄՍՆ
Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրում բացվել է նոր երիտասարդական տարածք, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու, սովորելու, զարգացնելու իրենց գաղափարներն ու կյանքի կոչելու համայնքային նախաձեռնություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը Հայաստանի մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն։



