Հրաձգություն Մոսկվայում. վիրավորը հայ է
Մոսկվայի երկրամասի Իվանովո քաղաքի «Խաշ» ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում հայ է վիրավորվել: Խոսքը դատական կարգադրիչ Լազար Գրիգորյանի մասին է, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:
38-ամյա Գրիգորյանն ընկերների հետ ռեստորանում ժամանակ անցկացնելիս է եղել, երբ հարևան սեղանի շուրջ գտնվողները որոշել են տրավմատիկ ատրճանակով խաղալ: Գրիգորյանն ընկերների հետ նկատողություն է արել նրանց, ինչի համար հարձակման է ենթարկվել:
Կասկածյալները ձերբակալված են:



