երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հոտած աղբյուր» կոչվող հանդամասում 15 հա խոտածածկույթ է այրվել

«Հոտած աղբյուր» կոչվող հանդամասում 15 հա խոտածածկույթ է այրվել

Հուլիսի 17-ին, ժամը 12:35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հոտած աղբյուր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

 

  • Կիսվել: