ՀՀ-ում ընտանիքի բարեկեցության մակարդակը երեխայի ծնվելու դեպքում 30 տոկոսով ընկնում է. Ջրբաշյան
Այսօր Հայաստանում այն ընտանիքներում, որտեղ երեխա է ծնվում, բարեկեցության մակարդակը 30 տոկոսով ցածր է, քան այն ընտանիքներում, որտեղ նրանք չեն ծնվում։ Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նա նշեց, որ այս առումով մինչև 2040 թվականը մշակվող ժողովրդագրական ռազմավարության շրջանակներում անհրաժեշտություն առաջացավ մշակել այնպիսի ծրագրեր, որոնցում երեխայի ծնունդը կբարելավի ընտանիքի բարեկեցությունը։
Այս փաստաթղթի շրջանակներում, ըստ Ջրբաշյանի, ամրագրված է, որ երեխայի ծնունդով ընտանիքի բարեկեցության մակարդակը չպետք է ընկնի, այլ ավելի շուտ աճի 20 տոկոսոով։
«Դրա համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան սոցիալ-տնտեսական բարեփոխումներ»,- հավելեց նա:
Փորձագետը մատնանշեց ծնելիության ավելացման և արտագաղթի կրճատման խնդիրների լուծումը՝ ասելով. «Ծնելիության անկումն ապագայում կբերի աշխատուժի պակասի։ Սա նշանակում է, որ տեղի է ունենալու հասարակության ռեսուրսների վերաբաշխում, և արժանապատիվ ծերության ապահովման վրա շատ ավելի մեծ գումարներ պետք է ծախսվեն, քան եթե այս խնդիրը չլիներ։ Իրավիճակը սրում է արտագաղթը, ինչը կհանգեցնի մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումների էլ ավելի նվազմանը»: