Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի վաղը
Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունն ավարտվեց: Մեղադրողները պնդել են, որ Հայաստանի երկրորդ նախագահի ավագ որդին ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, և առաջարկել են կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։
Վաղը դատարանը կհրապարակի որոշումը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև Սեդրակ Քոչարյանը։ Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս:
Քոչարյանները մեղքը չեն ընդունում, գործը քաղաքական հետապնդում են համարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար:



