հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի ուկրաինական ակումբ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի ուկրաինական ակումբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երկու տարվա ընդմիջումից հետո վերադառնում է մարզչական աշխատանքի: 69-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել ուկրաինական «Կրիվբասի» հետ:

«Կարոտել եմ մարզչական աշխատանքը: Ես որոշ խորհրդակցություններ ունեցա և վերջապես որոշեցի այս քայլը կատարել։ Ես ուզում եմ կրկին խորանալ գործընթացի մեջ»,- նշել է մարզիչը:

Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2023-2024 թվականներին, իսկ դրանից հետո գործազուրկ էր: 2021-2022-ին նա եղել է նաև Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը: «Կրիվբասն» Ուկրաինայի ընթացիկ առաջնության հետնապահն է, 7 խաղից հետո ունի 5 միավոր:

  • Կիսվել: