ՌԴ նախագահը Պարգև Ավետիսյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուս-հայկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին։
Հայաստանի քաղաքացին պետական բարձր պարգևի է արժանացել ռուսական մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։



