հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև

Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 10:00-ին, այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշել է, որ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայություն, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որ դատարանի որոշումը հաղթահարված է։

«Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել»,–ասել է նա։

  • Կիսվել: