Արհեստական բանականությունը մինչև 2035 թվականը կուլ կտա մեդիադաշտը և կթելադրի իր կանոնները․ Ուսումնասիրության արդյունքներ են հրապարակվել
Արհեստական բանականությունը աստիճանաբար կփոխարինի լրատվմիջոցներին ու լրագրողներին, գրում է DW-ն՝ վկայակոչելով Քյոլնի տեխնիկական համալսարանի և Տալլինի համալսարանի ուսումնասիրությունը, որի պատվիրատուն գերմանական խոշոր լրատվամիջոցներն են։
Ըստ ուսումնասիրության՝ արհեստական բանականության զարգացման պատճառով լրագրողների թիվը մինչև 2035 թվականը կնվազի 12-50%-ով։ Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։ Մեդիաընկերությունների եկամուտները նույնպես կարող են զգալիորեն նվազել։
Վատագույն կանխատեսումներով՝ տեխնոլոգիական կորպորացիաները գրեթե լիակատար վերահսկողություն կսահմանեն մեդիաշուկայի նկատմամբ, իսկ ավանդական լրատվամիջոցները կզբաղվեն միայն դրանց հարթակների համար բովանդակություն տրամադրելով։
Այլ գնահատականներով՝ ՏՏ ընկերությունները կսկսեն ավելի շատ թելադրել, թե ինչ նորություններ, տեսանյութեր և բովանդակություն մատակարարել լսարանին, իսկ հեռուստաալիքների, ավանդական լրատվամիջոցների համար գնալով ավելի ու ավելի դժվար կդառնա ուղիղ կապի դուրս գալ լսարանի հետ և դրամայնացնել սեփական բովանդակությունը։
Այդ դեպքում մեդիաընկերությունների եկամուտները գովազդից և սեփական կոնտենտի վաճառքից կարող են նվազել 43%-ով։
Ավելի բարենպաստ սցենարի դեպքում եկամուտները կնվազեն 10%-ով։



