շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ-ում Ավստրիայի դեսպանությունը նախատեսում է Սյունիքում ներդրումներ անել

ՀՀ-ում Ավստրիայի դեսպանությունը նախատեսում է Սյունիքում ներդրումներ անել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին Սիսիանում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին․ հանդիպմանը մասնակցում էր նաև Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Հյուրերը ներկայացրել են առաջիկայում Սյունիքի մարզում գրասենյակի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը և մարզային, համայնքային իշխանությունների հետ քննարկել դրա բաղադրիչներն ու ուղղությունները, լսել առաջարկներ։


  • Կիսվել: