հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահին է ներկայացվել Մինսկի Ժամացույցների գործարանի նոր նախագիծը, որով մեկնարկում է Սարյանի գործերի մոտիվներով ժամացույցների արտադրությունը

ՀՀ նախագահին է ներկայացվել Մինսկի Ժամացույցների գործարանի նոր նախագիծը, որով մեկնարկում է Սարյանի գործերի մոտիվներով ժամացույցների արտադրությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահականից։

Հանդիպման ընթացքում գործարանի կառավարման խորհրդի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է համագործակցության կայացմանը միտված գործունեությունը և վստահեցրել, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության զարգացմանը:

Հյուրերը նախագահին են ներկայացրել Ժամացույցների գործարանի նոր նախագիծը, որով մեկնարկում է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով ժամացույցների արտադրությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունավետ շփումները շարունակելու վերաբերյալ:

  • Կիսվել: