հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի են Ուշիի ոլորաններում վթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված քաղաքացիների ինքնությունը

Հայտնի են Ուշիի ոլորաններում վթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված քաղաքացիների ինքնությունը

Երկու օր առաջ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ ռուսական համարանիշներվ «Ֆրիգիտլիներ» մակնիշի բեռնատարը, որի վրա եղել է կցորդիչ, վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 38-ամյա Արթուր Ջաբիեւը։ Իսկ Opel-ը վարել է Արթիկ քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Աշոտ Քոչարյանը։

Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Ա. Քոչարյանը, նրա ուղեւորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 74-ամյա Սամվել Հաջաթյանն ու 69-ամյա Անիչկա Հաջաթյանը տեղում մահացել են, իսկ ուղեւորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Մաթեւոսյանը, Երեւանի բնակիչ՝ 50-ամյա Արմենուհի Բաղդասարյանը եւ բեռնատարի վարորդ Ա. Ջաբիեւը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, որտեղից էլ՝ Երեւանի «Արմենիա» ԲԿ։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել օգոստոսի 9–ին։ Ժամը 08։30-ի սահմանում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին Opel-ն եւ ռուսական համարանիշներով բեռնատարը։ Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» ԲԿ։

  • Կիսվել: