ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը

Հայտնի է Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթունի զոհ են դարձել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը, հայեր են: Նրանցից 2-ի ինքնությունը ևս պարզվել է՝ Շանթ Հակոբյան և Ալիս Բալայան։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ 9 զոհերի ինքնությունը՝ Նազար Նաջարյան, Ջեսիքա Պէզճյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:

  • Կիսվել: