կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը հասել է 43 հազար 460-ի. BBC

Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը հասել է 43 հազար 460-ի. BBC

Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը փետրվարի 2-ի դրությամբ հասել է 43 հազար 460-ի, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ զոհերից 8099-ը նախկին բանտարկյալներ էին, որոնց հավաքագրել են ռուսական գաղութներում, իսկ 5216-ը՝ մոբիլիզացվածներ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում զոհերի թվին ավելացել է 1176-ով, նրանցից 15-ն ուներ փոխգնդապետի և ավելի բարձր կոչում։

Հուղարկավորությունների մեծ մասը տեղի է ունեցել Սվերդլովսկի, Չելյաբինսկի և Ռոստովի մարզերում, ինչպես նաև Բուրյաթիայում:

 

  • Կիսվել: