շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:

Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:

Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետեւել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,- գրել է վարչապետը։

  • Կիսվել: