«Հայաստանի Հանրապետություն». Ներմուծվածների ու էնդեմիկների «պայքարում»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեւանի էկոհամակարգի տարբեր խնդիրների անդրադառնալիս մշտապես նշել ենք, որ այդ էկոհամակարգ ասվածը միայն լիճը չէ, լճի բուսական ու կենդանական աշխարհն է, լիճ մտնող գետերի համակարգն է, անգամ՝ լիճը երիզող լեռներն են դրա մեջ մտնում եւ այլն։ Նախորդ տարի լճի ծաղկման շրջանում հատկապես կարեւորեցինք ձկնաշխարհին առնչվող տարբեր խնդիրներ, առանձին-առանձին ներկայացրեցինք անգամ, թե լճում որ ձկնատեսակը ինչ դեր է կատարում։ Բայց այս շարքում կարծես մոռացանք կարասին։
Մանկությանս տարիները հիշելիս մեր հացատան ձկներով լի կարասներն եմ հիշում՝ աղ դրած իշխանն ու կողակը։ Քանի որ ձմռանը Սեւանը սառչում էր, արդեն հոկտեմբերից տատս ձուկ էր պահեստավորում։ Ես ամենաշատը կարաս էի սիրում, բայց այն տեղ չուներ մեր ձմեռային ձկնացանկում։ Ժամանակ առ ժամանակ թարմ բերվում էր, թոնրում ուրցով խորովվում։ Պապս էլ կատակում էր, թե կարասը «տան ձուկ չէ, որ պահեն, երբ ուզեն կունենան, հացատանն էլ տեղ չեն զբաղեցնի»։
Թե ինչու կարասը «տան ձուկ չէ», «ՀՀ»-ն փորձել է պարզել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ զրույցում։ Պարզվում է՝ պատճառը միայն այն չէ, որ կարասը Սեւան ներմուծված ձուկ է, այլապես սիգի մասին էլ այդպես կարտահայտվեին…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



