կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Սևանի ջրափրկարարներն ու քաղաքացիները Սևանա լճի «Առագաստ» լողափի տարածքում՝ ափից 15 մետր հեռավորության վրա, լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղայի մարմինը

Սևանի ջրափրկարարներն ու քաղաքացիները Սևանա լճի «Առագաստ» լողափի տարածքում՝ ափից 15 մետր հեռավորության վրա, լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղայի մարմինը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրահեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրափրկարարները, ովքեր ափից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ լճից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղում Սևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է, ով Եգիպտոսի քաղաքացի էր։

  • Կիսվել: