Կարդամի մոտ ընկած անօդաչու սարքը, հավանաբար, եղել է ուկրաինական խայծ-դրոն. Բուլղարիայի ՊՆ
Բուլղարառումինական սահմանին գտնվող նախկին «Կարդամ» անցակետի շրջանում հայտնաբերված անօդաչու սարքը ուկրաինական «Մայա» խայծ-անօդաչու է։ Այս նախնական եզրակացությանն են եկել Բուլղարիայի Պաշտպանության նախարարության մասնագետները՝ բեկորների վերլուծությունից հետո, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Պն-ից հաղորդել են, որ այս տեսակի անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Միևնույն ժամանակ, բուլղարական իշխանություններն առայժմ հիմքեր չունեն ենթադրելու, որ անօդաչու սարքի անկումը եղել է կանխամտածված։
«Այս տեսակի անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվում են ուկրաինական զինված ուժերի կողմից։ Այս պահին հիմքեր չկան կարծելու, որ միջադեպը եղել է կանխամտածված»,-ասված է Բուլղարիայի ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել էր, որ անօդաչու սարքը, որը Ռումինիայի տարածքից հասել էր Բուլղարիա, շաբաթ օրը պայթել է երկու երկրների սահմանի և Տրանսբալկանյան գազատարի մոտակայքում։



