Իրանի՝ պատերազմին մասնակցելու որոշումը կայացնում է առաջնորդը․ մենք կանգնած ենք մինչև վերջ. Փեզեշքիան
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ կառավարությունը ենթարկվելու է պատերազմի վերաբերյալ առաջնորդի որոշմանը: «Ինչ որոշում էլ ընդունի առաջնորդը, մենք մինչև վերջ կանգնելու ենք և չենք նահանջելու երկրի պաշտպանության հարցում»,-ասել է նա:
Pars Today-ի հաղորդմամբ՝ Լրագրողի օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մասուդ Փեզեշքյանը նշել է. «Մենք պետք է պատերազմե՞նք, թե՞ ոչ, դա հասկանում են պատերազմը ղեկավարող հրամանատարները։ Նրանք գիտեն իրենց հնարավորությունները։ Որոշումը կայացնում է առաջնորդը, և ինչ որոշում էլ նա ընդունի, մենք մինչև վերջ կանգնելու ենք»։
ԻԻՀ նախագահը նշել է. «ԱՄՆ-ը գաղութատեր և հանցագործ երկիր է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է գոյություն ունենա. դրանում կասկած չկա։ Սակայն հենց երկխոսությունն ու դիվանագիտությունը ստիպեցին ԱՄՆ-ին համաձայնության և փոխըմբռնման հասնել Իրանի հետ»։
Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Փեզեշքյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը ճնշում է գործադրել հակառակ կողմի վրա՝ Լիբանանի պատերազմը դադարեցնելու համար։
Հորմուզի նեղուցում ձեռք բերված փոխըմբռնման խախտման վերաբերյալ Փեզեշքյանն ասել է.
«Նրանք (ԱՄՆ-ը) չկատարեցին փոխըմբռնման համաձայնագրի պայմանները, և մենք նույնպես պատասխանեցինք, սակայն պետք է ձևավորվի խումբ՝ փոխըմբռնման հուշագրի խախտումը քննելու համար»։
Նա ընդգծել է, որ Իրանի իրավունքները պաշտպանելու և պատերազմի վտանգը հեռացնելու համար անհրաժեշտ է միաժամանակ կիրառել դիվանագիտությունն ու պաշտպանական կարողությունները։



