Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան
Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Անցած ամիս Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջրերի ջերմաստիճանը (SST) հասել է հուլիս ամսվա համար երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակին։
Օվկիանոսի մակերևույթի 12,6%-ում արձանագրվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք հուլիսը»,-նշել է նա:



