շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Արտակարգ դեպք Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի մի քանի պատուհաններն ու դռները

Արտակարգ դեպք Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի մի քանի պատուհաններն ու դռները

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ի․-ն և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում մոտեցել է Քըրք Քըրքորյան փողոցի 29/8 հասցեում գործող «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի շենքին և նկատել, որ կոտրված վիճակում են գտնվում նշված շենքի 4 պատուհաններն ու 2 դռները։ Միաժամանակ նշվել է, որ շինությունը դեռևս չի շահագործվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի հետևանքով Արթուր Ի․-ին պատճառվել է 700 հազար դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ի․-ն «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի տնօրենն է։

  • Կիսվել: