ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեյրութի պայթյունից օրեր անց փրկարարները կենդանի մնացած մարդկանց են դուրս բերում փլատակների տակից

Բեյրութի պայթյունից օրեր անց փրկարարները կենդանի մնացած մարդկանց են դուրս բերում փլատակների տակից

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից օրեր անց լիբանանցի զինվորականները ողջ մնացած կնոջ են գտել, որը հետո երեք օր անցկացրել է փլատակների տակ: Այս մասին հայտնել է Bint Jbeil տեղեկատվական պորտալը, գրում է TASS գործակալությունը։

Նշվում է, որ արդեն հյուծված կնոջ փրկության կադրերը սոցցանցում հայտնվել էին ուրբաթ օրը։

Ըստ աղբյուրի, դրանից մի քանի ժամ առաջ բնակելի տան փլատակների տակից տղա երեխայի են դուրս բերել:

Եվս մեկ պատմություն է պսակվել հաջողությամբ. ծովից մի պատանու էին փրկել, որը պայթյունից հետո ջրում անկացրել էր 24 ժամ։

Նշենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթունից  այս պահի դրությամբ զոհվել է 154 մարդ, տուժել՝ 5 հազար մարդ: 300 հազարից ավելի մարդ մնացել է առանց տանիքի։

  • Կիսվել: