չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են. ՆԳՆ-ի մանրամասները՝ Մալաթիայում տեղի ունեցած փլուզման մասին

Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են. ՆԳՆ-ի մանրամասները՝ Մալաթիայում տեղի ունեցած փլուզման մասին

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են։

  • Կիսվել: