Իրանը սպառնում է պատասխանել Բեյրութի վրա Իսրայելի հարձակմանը. աղբյուր
Իրանը մտադիր է պատասխանել Բեյրութի արվարձանում Իսրայելի իրականացրած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարի տեղակալը՝ նշելով, որ իսրայելական հարվածն անպատասխան չի մնա, հայտնում են տելեգրամյան ալիքները:
«Իրանի պատասխանը անխուսափելի է։ Մի քանի ժամից Իսրայելի երկինքը կրկին կհեղեղվի հրթիռների անձրևով»,-նշել է նա:
Հայտարարության իսկությունը և դրանում հնչեցված սպառնալիքները պաշտոնապես չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։



