Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 դրոն. ՌԴ ՊՆ
Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ՀՕՊ ուժերը և միջոցները Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 360 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ տագնապի միջոցները որսացել և ոչնչացրել են 360 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Ռյազանի, Օրյոլի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա»:



