չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայ հովիվները Արագածոտնում թուրքական կողմին գերի չեն ընկել․ Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել

Հայ հովիվները Արագածոտնում թուրքական կողմին գերի չեն ընկել․ Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել

Հայ հովիվները Արագածոտնում թուրքական կողմին գերի չեն ընկել, տարածվող լուրերը սուտ են։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, որը հենց այս պահին վերադառնում էր Արագածավան գյուղից։

Սափեյանը հերքեց նաև մամուլում և համացանցում տարածվող այն լուրերը, թե իբր Արագածավանում զինված թուրքեր են շրջում։

«Նման բան չկա, Արագածավանում իրավիճակը շատ հանգիստ է, ոչ մի խուճապ չկա»,- հավաստեց Սափեյանը։

Իսկ ինչ է իրականում կատարվել… Ըստ Սափեյանի, չորս հայ հովիվներ, որորնք աշխատում են հատուկ անցագրային տարածքում գտնվող սահմանամերձ ֆերմայում, ցերեկը՝ ժամը 13:00-14:00 ընդմիջմանը ոգելից խմիչք են օգտագործել, շոգել և որոշել լողալ Արաքսում՝ հովանալու համար։ Սակայն, նրանց նկատել են ռուս սահմանապահները և վերադարձրել գյուղ։

Ըստ Սափեյանի՝ լուրերն այն մասին, թե իբր հովիվների ոչխարները մնացել են թուրքական կողմում նույնպես իրականությանը չեն համապատասխանում։
 
Ավելի վաղ 168.am-ը գրել է, թե իբր մի քանի հայ հովիվներ իրենց ոչխարներով գերի են ընկել թուրքական կողմին։ Իսկ թուրք զինված անձիք էլ անարգել շրջում են Արագածոտնի Արագածավան գյուղում։

  • Կիսվել: