հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Միասին» շարժումը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կիրականացնի բողոքի ակցիա՝ հայ պատանդների ու գերիների հարցերով

«Միասին» շարժումը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կիրականացնի բողոքի ակցիա՝ հայ պատանդների ու գերիների հարցերով

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը վաղը՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կիրականացնի բողոքի ակցիա 2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացության դեմ։ Այս մասին հայտնում է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման Համակարգող խորհուրդը:

«Մասնավորապես, ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա․Գուտերեշին կներկայացվի նշված եզրակացությունը չեղարկելու և նոր քննություն իրականացնելու, ինչպես նաև, Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին ու գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ։ Համապատասխան գրությունը կհանձնվի գրասենյակի ներկայացուցչին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: