հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Նա նաև նշել է, որ հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց:

  • Կիսվել: