ՌԴ-ն ժամանակավորապես փակում է որոշ սահմանային անցակետեր Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ
Հուլիսի 1-ից Ռուսաստանը փակում է որոշ սահմանային անցակետեր Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ։
Ինչպես ասված է համապատասխան փաստաթղթում՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ժամանակավորապես կդադարեցվի անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների անցումը Ռուսաստանի պետական սահմանի որոշ երկաթուղային անցակետերով՝ ըստ կցված ցանկի։
Բացի այդ, ժամանակավորապես կդադարեցվի նաև այդ երկրների հետ որոշ երկաթուղային սահմանային անցակետերով սահմանը հատելը։



