երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել

Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։ 

Վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ  ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: